Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 819. Ի պահ հանձնված գույքից օգտվելը
Հոդված 819. Ի պահ հանձնված գույքից օգտվելը
Պահառուն իրավունք չունի առանց պահատուի համաձայնության օգտվել ի պահ հանձնված գույքից, ինչպես նաև դրանից օգտվելու հնարավորություն ընձեռել երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ պահվող գույքից օգտվելն անհրաժեշտ է դրա պահպանվածությունն ապահովելու համար և չի հակասում պահատվության պայմանագրին: