Հոդված 1017. Ապահովագրական դեպքը վրա հասնելու մասին ապահովագրողին ծանուցելը
Հոդված 1017. Ապահովագրական դեպքը վրա հասնելու մասին ապահովագրողին ծանուցելը
1. Գույքային ապահովագրության պայմանագրով` ապահովագրվողը, ապահովագրական դեպքի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո, պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:
Նման պարտականություն կրում է նաև շահառուն, որը տեղյակ է իր օգտին ապահովագրական պայմանագրի կնքված լինելու մասին, եթե նա մտադիր է օգտվել ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունը չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարել ապահովագրական հատուցումը, եթե չապացուցվի, որ նա ժամանակին իմացել է ապահովագրական դեպքի վրա հասնելու մասին կամ, որ այդ մասին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են անձնական ապահովագրության պայմանագրի նկատմամբ, եթե ապահովագրական դեպք է ապահովագրված անձի մահը կամ նրա առողջությանը պատճառված վնասը: Այդ դեպքում ապահովագրողին ծանուցելու համար պայմանագրով սահմանված ժամկետը չի կարող պակաս լինել երեսուն օրվանից: