Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-04-29-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 62 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1110. Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 1110. Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները

1. Բացառիկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով: Բացառիկ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել նաև`

1) բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ.

2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` դրանում ներառելով տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանում խախտված իրավունքը.

3) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

2. Մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործման պայմանագրերը խախտվելու դեպքում կիրառվում են պարտավորությունների խախտման համար պատասխանատվության մասին ընդհանուր կանոնները (գլուխ 26):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։