Հոդված 1179. Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը
Հոդված 1179. Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը
1. Ապրանքի ծագման տեղանուն (ծագման տեղ) է համարվում երկրի, բնակավայրի, տեղանքի կամ աշխարհագրական այլ օբյեկտի անվանումը, որն օգտագործվում է այն ապրանքը նշելու համար, որի յուրահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են այդ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնական պայմաններով կամ այլ գործոններով կամ բնական պայմանների և այլ գործոնների զուգորդմամբ:
Ապրանքի ծագման տեղանունը կարող է լինել աշխարհագրական օբյեկտի պատմական անվանումը:
2. Ապրանքի ծագման տեղանվանն իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ապրանքի ծագման տեղանունը գրանցում է լիազոր մարմինը:
Գրանցման հիման վրա տրվում է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր:
3. Վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1179-րդ հոդվածը փոփ. 24.11. 04 ՀՕ-141-Ն)