Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 97. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը
Հոդված 97. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կանոնադրական կապիտալի չափի, մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի, նրանց ներդրած ավանդների կազմի և կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատասխանատվության, ընկերության կառավարման մարմինների կազմի և իրավասության ու նրանց որոշումների ընդունման կարգի մասին` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով նախատեսված այլ տեղեկություններ: