Հոդված 1129. Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
Հոդված 1129. Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է այն ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը, որն առաջին անգամ լույս է ընծայվել այդ տարածքում կամ թեկուզ լույս չի ընծայվել, սակայն որի բնօրինակը որևէ օբյեկտիվ ձևով գտնվում է այդ տարածքում: Այս դեպքում հեղինակի և նրա ժառանգների, ինչպես նաև հեղինակի այլ իրավահաջորդների հեղինակային իրավունքը ճանաչվում է անկախ նրանց քաղաքացիությունից:
2. Ճանաչվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց ժառանգների և մյուս իրավահաջորդների հեղինակային իրավունքը, որոնց ստեղծագործություններն առաջին անգամ են լույս ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում են օտարերկրյա պետության տարածքում:
3. Հեղինակին, միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավական պաշտպանություն տրամադրելիս օտարերկրյա պետության տարածքում ստեղծագործության լույս ընծայվելու փաստը որոշվում է համապատասխան միջազգային պայմանագրի դրույթների համաձայն: