Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
1. (1-ին կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)
2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-270)
(1128-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)