Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2007-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԵՐ

Հոդված 157. Բաժնետոմս

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 157. Բաժնետոմս

1. Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:

2. Բաժնետոմսերը կարող են լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական, ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։