Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2007-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 1167. Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 1167. Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը

1. Իրավաբանական անձը բացառիկ իրավունք ունի իր ֆիրմային անվանումն օգտագործել ապրանքների, դրանց փաթեթավորման, գովազդի, ցուցանակների, հաշիվների, տպագիր հրատարակումների, պաշտոնական ձևաթղթերի և իր գործունեության հետ կապված այլ փաստաթղթերի վրա: Այդ իրավունքը գործում է նաև ապրանքները ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցադրելիս:

2. Իրավաբանական անձի ֆիրմային անվանումը որոշվում է նրա կանոնադրությունը հաստատելիս և գրանցվում է օրենքով սահմանված կարգով:

(1167-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։