Հոդված 995. Ապահովագրվողի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը
Հոդված 995. Ապահովագրվողի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը
1. Հօգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը` ներառյալ և այն դեպքում, երբ նա ապահովագրված անձն է, ապահովագրվողին չի ազատում այդ պայմանագրով պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ ապահովագրվողի պարտականությունները կատարել է այն անձը, ում օգտին կնքվել է պայմանագիրը:
2. Ապահովագրողն իրավունք ունի շահառուից` ներառյալ այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, պահանջել ապահովագրության պայմանագրով պարտականությունների` ներառյալ ապահովագրվողի վրա դրված պարտականությունների կատարում, որոնք նա չի կատարել, երբ շահառուն գույքային ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում կամ անձնական ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումար վճարելու մասին պահանջ է ներկայացրել: Պարտականությունները, որոնք պետք է նախապես կատարված լինեին, չկատարելու կամ դրանք ժամանակին չկատարելու հետևանքների ռիսկը կրում է շահառուն: