Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 271. Կառուցվող բնակելի տների, շենքերի և շինությունների հիփոթեքը
Հոդված 271. Կառուցվող բնակելի տների, շենքերի և շինությունների հիփոթեքը
1. Բնակելի տունը, շենքը կամ շինությունը կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, այն արդիականացնելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում հողամասով, անավարտ շինարարությամբ և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով: 2. Օգտագործման իրավունքով հողամասերում շենք կամ շինություն կառուցելու, վերակառուցելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում կառուցապատման իրավունքով և կառուցապատողին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:
(271-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)