Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 269. Ընդհանուր դրույթներ բնակելի տների (բնակարանների), շենքերի և շինությունների հիփոթեքի մասին
Հոդված 269. Ընդհանուր դրույթներ բնակելի տների (բնակարանների), շենքերի և շինությունների հիփոթեքի մասին
1. Պետության կամ համայնքների սեփականությանը պատկանող բազմաբնակարան և անհատական բնակելի տների ու բնակարանների հիփոթեք չի թույլատրվում:
2. Հյուրանոցները, հանրակացարանները, հանգստյան տները, ամառանոցները, այգետնակները և մշտական բնակության համար չնախատեսված այլ շենքերն ու շինությունները կարող են հիփոթեքի առարկա լինել ընդհանուր հիմքերով: