Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Այս հոդվածն ուժը կորցրել է -ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 96. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված քանակը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:

2. (մասն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-161-Ն)

(96-րդ հոդվածը խմբ. 21.12.10 ՀՕ-217-Ն, փոփ. 12.09.19 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։