Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2014-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2014-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.

3) անուիտետ` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) ապահովագրական ընկերություն՝ ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) բազային եկամուտ` աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ վճարումներ, ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ստացման ենթակա հարկվող եկամուտ (աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

5.1) պայմանագրային եկամուտ` քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին վճարված եկամուտների).

6) երաշխիքային ֆոնդ` սույն օրենքի համաձայն` ստեղծված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ, որի տնօրինման և կառավարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող` վարձու աշխատող, պայմանագրային եկամուտ ստացող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող), ինչպես նաև «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր.

8) ծրագրային վճար՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման հաշվին ամսական կտրվածքով սահմանված կարգով մասնակցին տրամադրվող գումար.

9) կամավոր կուտակային կենսաթոշակ՝ կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայով վճարվող լրացուցիչ կենսաթոշակ.

10) կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա՝ կամավոր կուտակային կենսաթոշակ տրամադրելու նպատակով կենսաթոշակային ֆոնդի (կենսաթոշակային ֆոնդի կառավարչի), ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանված պայմանների և ընթացակարգերի ամբողջություն, որը ներառում է կուտակային վճարների կատարման կարգը, ժամկետը, ինչպես նաև կամավոր կուտակային կենսաթոշակների հաշվարկման ու վճարման պայմանները, ժամկետը և կարգը.

11) կամուրջ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնում բացված հատուկ գանձապետական հաշիվ, որին մուտքագրվում են պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի կողմից կատարվող կուտակային վճարները` հետագայում մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու նպատակով.

12) կենսաթոշակային գաղտնիք՝ պարտադիր կամ կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցության հետ կապված գործատուին, պետական լիազոր մարմիններին, Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին, հաշվի օպերատորին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, պահառուին, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձին մասնակցի կենսաթոշակային հաշվի, մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների վերաբերյալ հայտնի դարձած որևէ տեղեկությունը, մասնակցի առևտրային, ապահովագրական, բանկային կամ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաև մասնակցի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը մասնակիցը մտադիր է եղել գաղտնի պահել, և գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձը տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այդ մասին.

13) կենսաթոշակային (կուտակային) հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի (պարտադիր կուտակային բաղադրիչ) կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (կամավոր կուտակային բաղադրիչ) մոտ բացված անհատական հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդերի փայերը: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի կենսաթոշակային հաշիվը պարունակում է տեղեկություններ կենսաթոշակային ֆոնդի մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, տվյալ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների վերաբերյալ.

14) կենսաթոշակային տարիք՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք.

15) կենսաթոշակային ֆոնդ՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

16) կենսաթոշակային ֆոնդի ակտիվներ՝ մասնակիցների օգտին (համար) վճարված կուտակային վճարների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումար.

17) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձ.

18) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

19) «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» սխեմա՝ կամավոր կուտակային կենսաթոշակ տրամադրելու նպատակով բանկերի կողմից առաջարկվող կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար բացված ավանդային հաշվում վճարները կատարվում են կուտակային կենսաթոշակի պայմանագրի համաձայն, ավանդադրված միջոցները բանկը կառավարում է իր ռիսկով և մասնակցի կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո ավանդի մայր գումարի և կուտակված տոկոսների հաշվին վճարում է պարբերական կամ միանվագ վճարների տեսքով կենսաթոշակներ.

20) կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի և(կամ) այլ անձի (այդ թվում` պետության) կողմից մասնակցի համար (օգտին) կատարվող վճար.

21) հաշվի օպերատոր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություն, որը միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները.

22) հիմնական կենսաթոշակ` ըստ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

23) մասնակից՝ ֆիզիկական անձ, որը սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր կամ կամավոր միացել է կուտակային բաղադրիչին և կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով ձեռք է բերում (ձեռք է բերել) կենսաթոշակային ֆոնդի փայեր, կնքել է պայմանագիր ապահովագրական ընկերության հետ կամ կնքել է կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագիր առևտրային բանկի հետ կամ ստանում է սույն օրենքով սահմանված պարտադիր կամ կամավոր կենսաթոշակ.

24) մասնակիցների ռեեստր` մասնակիցների և նրանց պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է պետության սեփականությունը.

25) մասնակիցների ռեեստրը վարող՝ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է մասնակիցների ռեեստրը, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ.

26) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

27) պահառու՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող անձ.

28) պարտադիր կուտակային կենսաթոշակ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում մասնակցին սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

29) «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը խոստանում է մասնակցին հստակ չափով կենսաթոշակ, կուտակային վճարները կախված են ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրից և կարող են լինել ոչ կանոնավոր, իսկ կենսաթոշակի չափը կախված չէ կատարված կուտակային վճարների չափից և այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից.

30) «Սահմանված կենսաթոշակային վճար» սխեմա` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար կատարված կուտակային վճարները հաշվարկվում են իրենց բազային եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որևէ այլ կանոնավոր հիմքով, իսկ կենսաթոշակի չափը կախված է կատարված կուտակային վճարներից և այդ վճարների ներդրումից ստացված եկամուտների չափից.

31) հանրային ծառայության համարանիշ՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համարանիշ.

32) փոխկապակցված անձինք՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

33) հարկային գործակալ` ըստ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

34) վարձու աշխատող` գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձ (բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց).

35) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև նոտար, որն աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ.

36) օտարերկրացի՝ սույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի.

37) քաղաքացիություն չունեցող անձ` սույն օրենքի իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ քաղաքացիություն չունեցող անձ:

Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 12.11.12 ՀՕ-207-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-67-Ն, լրաց. 20.06.13 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։