Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2014-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հոդված 44. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները

գործել է մինչև 2014-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 44. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները սույն օրենքի 43-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակային և արժութային սահմանափակումների շրջանակներում:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում,

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում,

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում,

4) ածանցյալ գործիքներում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների,

5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է,

6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճ ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձևով օտարվել՝

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին,

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին,

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման մարմնի անդամներին,

4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը:

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր` համապատասխանեցնելու կենսաթոշակային ֆոնդի ներդրումները սույն օրենքի պահանջներին, և ապահովել հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, եթե սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա սահմանված սահմանափակումները խախտվել են որպես հետևանք՝

1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման համար,

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության,

3) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվները,

4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ և հսկողությունից դուրս այլ հանգամանքների:

6. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ խախտումը տեղի է ունեցել կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:

7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված իրավունքները` ելնելով բացառապես մասնակիցների շահերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։