Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2014-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը

գործել է մինչև 2014-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 39. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը

1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը:

Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև այլ մասնակիցների կողմից կատարված ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելու օրվանը նախորդող օրվա դրությամբ առկա համամասնությունը:

Կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած անձանց կուտակային վճարների հաշվին ձեռք են բերվում սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով պատահական ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական (կոնսերվատիվ)) կենսաթոշակային ֆոնդի փայեր:

2. Մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է անհապաղ գրավոր տեղեկացնել մասնակցին նրա անունից ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի մասին, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը փոխելու նրա իրավունքի մասին:

(39-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։