Գլուխ 13 · ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ
Հոդված 64. Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործունեության սկզբունքները
Հոդված 64. Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործունեության սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝
1) իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր մասնակցություն,
2) կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցության դեպքում՝ հարկային արտոնությունների տրամադրում:
2. Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաները լինում են հետևյալ տեսակների.
1) սահմանված կենսաթոշակներ.
2) կուտակային կենսաթոշակային ավանդներ.
3) սահմանված կենսաթոշակային վճարներ: