Հոդված 14. Հարկային մարմնի իրավասությունները
Հոդված 14. Հարկային մարմնի իրավասությունները
1. Հարկային մարմինը՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան,
2) յուրաքանչյուր ամիս գործատուներից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը,
3) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի համար սահմանված ժամկետում նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը,
4) յուրաքանչյուր ամիս գործատուներից ստացված անձնավորված տեղեկատվությունը համադրում է անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ,
5) համադրում է նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ստացված անձնավորված տեղեկատվությունը` անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ,
6) իրականացնում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կողմից կատարվող պարտադիր կուտակային վճարների հավաքագրումը և հաշվետվություն է ներկայացնում հավաքագրումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին,
7) կատարված կուտակային վճարների և գործատուներից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջև սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին: Նրանք պարտավոր են շտկել սխալները և ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով,
8) ուսումնասիրում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի և ինքնազբաղված անձանց կատարած պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ բողոքները և սխալները և անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել ճշգրտված հաշվարկներ,
8.1) գործատուներից, նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ստացված հաշվարկների հիման վրա հաշվարկում է մասնակիցների օգտին փոխանցվող` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մասնակցության չափը,
9) համապատասխան հանձնարարականներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի կամուրջ հաշվին մուտքագրված գումարները մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում գտնվող հաշվին փոխանցելու համար,
10) կատարված պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին,
11) պատասխանում է մասնակիցների գրավոր դիմումներին` կապված պարտադիր կուտակային վճարների և հաշվետվությունների հետ,
12) իր իրավասությունների շրջանակում ընդունում է նորմատիվ իրավական ակտեր և իրականացնում ստուգումներ,
13) հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման բազայի և դրա վարման վերաբերյալ՝ նման պահանջի առկայության դեպքում,
14) իրականացնում է սույն օրենքից և այլ օրենքներից բխող այլ լիազորություններ:
2. (մասն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-207-Ն)
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)