Հոդված 60. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը
Հոդված 60. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը
1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովն սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում:
2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:
4. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին, պետական մարմիններ և այլ սուբյեկտներին՝ եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, ինչպես նաև ստանալ քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև դիմումատուին կամ այլ անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացությունն ընդունում է այդ տեղեկատվության բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը և ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ:
(60-րդ հոդվածը խմբ. 04.03.22 ՀՕ-44-Ն)
(04.03.22 ՀՕ-44-Ն օրենքն ունի անցումային դրույթ)