Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Հոդված 32. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 32. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները.

1) ամենամյա.

2) ուսումնական.

3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):

Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:

Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ ծառայողներին` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:

Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Կառավարության սահմանած կարգով:

3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի: (32-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 12.12.13 ՀՕ-164-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։