Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը
Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-63-Ն)
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- Ոստիկանության պետ,
- Ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ,
- Գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- գլխավոր վարչության պետ,
- գլխավոր վարչության պետի տեղակալ,
- վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան,
- ավագ տեսուչ, ավագ քրեական ոստիկան, ավագ պարեկ,
- տեսուչ, քրեական ոստիկան, պարեկ.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ, կրտսեր պարեկ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական ծառայության հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոնների (այդ թվում՝ ինքնավար պաշտոնների) միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
(4-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 19.05.14 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 11.06.14 ՀՕ-63-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց., փոփ. 26.06.23 ՀՕ-246-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)