Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 42. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

գործել է մինչև 2024-11-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 42. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Սույն օրենքի 42.1-ին հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով.

4) (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն)

5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-218-Ն)

6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

7) կոչման իջեցում մեկ աստիճանով.

8) ոստիկանությունից ազատում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Կարգապահական խախտման, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության, ինչպես նաև պարբերաբար ուշանալու համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ և 7-րդ կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

1) արտահերթ վերակարգի հայտարարում.

2) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

3) ազատում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից:

3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում`

1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը.

2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների և այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.

4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.

6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային oրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.

7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը.

8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը.

11) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելը։

(42-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 15.11.10 ՀՕ-169-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-56-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)

(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։