Գլուխ 11.1 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 60.7. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
Հոդված 60.7. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն երկամսյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու՝
1) այն քաղաքացիական ծառայողին կամ ոստիկանության ծառայողին կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
(60.7-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն)