Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

1) ոստիկանության կրտսեր կոչումներ`

- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,

- ոստիկանության սերժանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,

- ոստիկանության ավագ` 3 տարի,

- ոստիկանության ենթասպա` 4 տարի:

Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.

2) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- ոստիկանության կապիտան` 3 տարի,

- ոստիկանության մայոր` 4 տարի.

2.1) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.

3) ոստիկանության գլխավոր կոչում`

- ոստիկանության գնդապետ:

Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Ոստիկանությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը:

2.1. Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

2.2. Ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան: Եթե ոստիկանության ծառայողի կոչումն ավելի բարձր է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից, ապա շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճան:

Քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակելիս շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանին համապատասխան ոստիկանության կոչում, բայց ոչ ավելի, քան տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումը: Եթե քաղաքացիական ծառայողը նախկինում ունեցել է ոստիկանության ավելի բարձր կոչում, ապա սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնի նշանակվելիս այն պահպանվում է:

3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)

(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։