Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸԳլուխ 21 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 125. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության տրամադրման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 125. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության տրամադրման կարգը

1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող և ստանձնող Ընկերությունները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը.

2) ապահովագրական պորտֆելի փոխանցման կնքված պայմանագիրը.

3) առանձին դասերով կամ ենթադասերով փոխանցվող ապահովագրության պայմանագրերի ցանկը.

4) փոխանցվող պորտֆելի գծով ձևավորված պահուստների տեսակները և դրանց հետ կապված հաշվարկները.

5) ստանձնող Ընկերության և փոխանցող Ընկերության՝ սույն օրենքով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը.

6) պորտֆելի փոխանցմամբ պայմանավորված ստանձնող և փոխանցող Ընկերությունների գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.

7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:

2. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։