Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ

Հոդված 34. Ընկերության գլխավոր հաշվապահը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Ընկերության գլխավոր հաշվապահը

1. Ընկերության գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (այսուհետ՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:

2. Գլխավոր հաշվապահին նշանակում է խորհուրդը՝ գործադիր տնօրենի (տնօրինության) ներկայացմամբ:

3. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել որևէ այլ կառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի: Բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ մասի առաջին պարբերությունով սահմանված անձանց, գլխավոր հաշվապահի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապես (իննսուն օրը չգերազանցող ժամկետով) կարող են փոխանցվել այլ անձի, եթե վերջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով Ընկերությունների գլխավոր հաշվապահների համար սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին:

4. Գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ խորհրդի հաստատած ձևով և բովանդակությամբ:

5. Գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև Ընկերության մասնակիցներին, պարտատերերին և զանգվածային լրատվության միջոցներին Ընկերության մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և Ընկերության կանոնադրությանը համապատասխան: Սույն մասում նշված հաշվետվությունների պատրաստման, ներկայացման կամ հրապարակման համար գլխավոր հաշվապահի պատասխանատվությունը չի տարածվում Ընկերության պատասխանատու ակտուարի կողմից օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստման, ներկայացման, հրապարակման վրա: Ընկերության այն հաշվետվությունները, որոնք պարունակում են տարբեր տեղեկատվություն, որի պատրաստման, ներկայացման կամ հրապարակման համար պատասխանատու են գլխավոր հաշվապահն ու պատասխանատու ակտուարը, ստորագրում են այդ երկու պաշտոնատար անձինք:

(34-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-156-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։