Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 18 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ

Հոդված 94. «Ապահովագրական բրոքեր» բառերի օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 94. «Ապահովագրական բրոքեր» բառերի օգտագործումը

1. Ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպության ֆիրմային անվանումը պետք է ներառի «ապահովագրական բրոքեր» և (կամ) «վերաապահովագրական բրոքեր» բառերը:

2. «Ապահովագրական բրոքեր» և (կամ) «վերաապահովագրական բրոքեր» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը և թարգմանությունները կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք:

3. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունն իրավունք չունի իր ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ ապահովագրական բրոքերային կազմակերպության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։