ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸԳլուխ 22 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 132. Միացման մասին ծանուցումը
Հոդված 132. Միացման մասին ծանուցումը
Միացող Ընկերությունները պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնությունն ստանալու պահից` եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին հայտարարություն հրապարակել իրենց ինտերնետային կայքերում և http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
(132-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-156-Ն)