Անցնել բովանդակությանը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸԳլուխ 23 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 135. Ընկերության ինքնալուծարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 135. Ընկերության ինքնալուծարումը

1. Ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու Ընկերության լուծարման մասին, եթե Ընկերությունը փոխանցել է իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ, կատարել է ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները և ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:

2. Ընդհանուր ժողովի կողմից Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման կայացման համար խորհուրդն ընդհանուր ժողով է ներկայացնում Ընկերության ընթացիկ տարվա ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված միջոցների առկայությունը հավաստող և պարտատերերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ ժամկետները նախատեսող տեղեկանք:

3. Ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրա Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով լուծարումը կարող է վտանգել ապահովադիրների իրավունքները և օրինական շահերը կամ հանգեցնել ֆինանսական համակարգի ապակայունացմանը:

6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում Ընկերությունը միջոցներ է ձեռնարկում իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելու և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:

7. Ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելուց և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մասին որոշում ընդունել:

8. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո Ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում՝ կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

9. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննարկում է Ընկերության լուծարման թույլտվություն ստանալու դիմումը և որոշում ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

10. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն ստանալու դիմումը, եթե առկա են ապահովագրական գործունեությունից բխող պարտավորություններ, կամ Ընկերությունն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:

11. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաև Ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։