Անցնել բովանդակությանը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸԳլուխ 7 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

Հոդված 41. Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41. Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը

1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում Ընկերության գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն Ընկերության գրանցման և լիցենզիայի տրամադրման` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում, գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել Ընկերությանը:

3. Կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է Ընկերությանը կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումն Ընկերության հիմնադիրների կողմից դիմումը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման կամ գրանցման և լիցենզիայի վերաբերյալ, ապա լիցենզիան համարվում է տրված, իսկ Ընկերությունը` գրանցված:

4. Կենտրոնական բանկն Ընկերության գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից Ընկերության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից Ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։