Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 2 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 8. Ընկերությունների կազմակերպաիրավական ձևերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ընկերությունների կազմակերպաիրավական ձևերը

1. Ընկերությունները և վերաապահովագրական ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել բացառապես որպես բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

2. Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների և ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Ընկերությունների նկատմամբ կիրառվում են, ըստ Ընկերության կազմակերպաիրավական ձևի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները:

4. Ընկերություններին վերաբերող կամ նրանց համար սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավական նորմերը տարածվում են նաև օտարերկրյա Ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի, վերաապահովագրական ընկերությունների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին, վերաապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։