Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 19

գործել է մինչև 2005-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցով խորհրդին դիմում է արդարադատության նախարարը, իսկ դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով` գլխավոր դատախազը:

Խորհրդի եզրակացությամբ դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`

1) օրինականության կոպիտ խախտում թույլ տալը.

2) դատավորի կոչմանը անհամատեղելի արարք կատարելը:

Արդարադատության նախարարը կամ գլխավոր դատախազը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում խորհրդին է ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու առաջարկության համար հիմք հանդիսացող նյութերը:

Երկրորդ անգամ նույն հիմքերով դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկություն չի կարող արվել:

Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց քննարկելիս խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:

Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։