Գլուխ 2 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 6
Հոդված 6.
Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե`
1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) վաղաժամկետ դադարեցվել է նրա` որպես դատավորի լիազորությունները.
3) նա երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին: Բացակայությունն անհարգելի է համարվում, եթե չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ կամ բացակայությունը չի համաձայնեցված խորհրդի նախագահի հետ.
4) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
5) լրացել է դատավորի պաշտոնավարման համար Սահմանադրությամբ սահմանված տարիքը.
6) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած: