Գլուխ 1 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 2
Հոդված 2.
Մինչև դատական նոր համակարգի կազմավորումը արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հանրապետության Նախագահի կողմից նշանակված տասնմեկ անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնականներ, վեցը` դատավորներ, երեքը` դատախազներ: Խորհրդի երեքական անդամ նշանակվում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատավորներից:
Սույն հոդվածով նախատեսված կազմով արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները ավարտվում են դատական նոր համակարգի կազմավորմամբ: