Գլուխ 2 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 8
Հոդված 8.
Խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե`
1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) փոխվել են սույն օրենքի 5 հոդվածով նախատեսված պահանջները.
3) նա երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին: Բացակայությունն անհարգելի է համարվում, եթե չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ կամ բացակայությունը չի համաձայնեցված խորհրդի նախագահի հետ.
4) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած: