Գլուխ 2 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9
Հոդված 9.
Խորհրդի անդամի մահվան, լիազորությունների ժամկետն ավարտվելու, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ իր դիմումի համաձայն խորհրդի կազմից դուրս գալու դեպքերում խորհրդի նոր անդամի նշանակումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` երկամսյա ժամկետում:
Խորհրդի նոր անդամը նշանակվում է հինգ տարի ժամկետով: