Գլուխ 3 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12
Հոդված 12.
Խորհրդի անդամն իրավունք ունի`
1) ծանոթանալ նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին.
2) հարցեր տալ.
3) իր լիազորությունների շրջանակում անել առաջարկություններ.
4) պարզաբանումներ ստանալ զեկուցողից:
Խորհրդի անդամը պարտավոր է`
1) մասնակցել նիստերին` բացառությամբ սույն օրենքի 20 հոդվածի ութերորդ մասով նախատեսված դեպքերի.
2) կատարել խորհրդի նախագահի կամ խորհրդի փոխնախագահների հանձնարարությունները.
3) անբասիր պահել խորհրդի անդամի պատիվն ու արժանապատվությունը: