Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15

գործել է մինչև 2005-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 15.

Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և այլ դատարանների նախագահների թեկնածությունները խորհրդում կարող է առաջադրել խորհրդի յուրաքանչյուր անդամ:

Եթե դատավորի կամ դատարանի նախագահի թեկնածությունը առաջադրվում է նույն դատարանի կամ նույն դատական ատյանի այլ դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնի համար, ապա բավարար է, որ թեկնածուն ընդգրկված լինի դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում:

Թեկնածությունն առաջադրելիս ներկայացվում են թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:

Եթե թեկնածուի ներկայացումը թերի է` թեկնածության ներկայացումը նախագահողը հանձնարարում է խորհրդի որևէ անդամի:

Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։