Հոդված 17
Հոդված 17.
Գլխավոր դատախազի տեղակալների, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների թեկնածությունները արդարադատության խորհրդին ներկայացնում է գլխավոր դատախազը:
Եթե դատախազի թեկնածությունը առաջադրվում է նույն պաշտոնի կամ դատախազության կառուցվածքային հավասարազոր ստորաբաժանումը գլխավորող դատախազի պաշտոնի համար` բավարար է, որ թեկնածուն ընդգրկված լինի դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում:
Յուրաքանչյուր տեղի համար գլխավոր դատախազը ներկայացնում է մեկ թեկնածություն` բնութագրելով թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:
Եթե առաջադրված թեկնածությունը չի արժանանում խորհրդի հավանությանը, գլխավոր դատախազը ներկայացնում է նոր թեկնածություն:
Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: