Գլուխ 4 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 18
Հոդված 18.
Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահին առաջարկներ է ներկայացնում դատավորներին և դատախազներին որակավորման դասեր շնորհելու մասին:
Դատավորների և դատախազների որակավորման դասերը սահմանվում են օրենքով:
Որակավորման դասեր շնորհելիս հաշվի են առնվում դատավորի և դատախազի մասնագիտական պատրաստվածությունը, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը:
Դատավորների և դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակներից դատավորին և դատախազին որակավորման դաս շնորհելու առաջարկ կարող է անել խորհրդի յուրաքանչյուր անդամ:
Դատավորին որակավորման դաս շնորհելու առաջարկի վերաբերյալ խորհուրդը լսում է արդարադատության նախարարի կարծիքը:
Դատախազին որակավորման դաս շնորհելու առաջարկի վերաբերյալ խորհուրդը լսում է գլխավոր դատախազի կարծիքը: