Գլուխ 4 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 22
Հոդված 22.
Արդարադատության խորհուրդը պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից և քաղաքացիներից Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում դատական, դատախազական և քննչական մարմիններից նյութեր, վարչական, քրեական, քաղաքացիական գործեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր ստանալու իրավունք ունի: