Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-29-ից մինչև 2026-06-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ

Հոդված 16. Ծառայության ծառայողների պաշտոնները

գործել է մինչև 2026-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ծառայության ծառայողների պաշտոնները

1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց՝ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) ծառայության գլխավոր պաշտոններ.

3) ծառայության ավագ պաշտոններ.

4) ծառայության միջին պաշտոններ.

5) ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը բաժանվում են ենթախմբերի, որտեղ առաջին ենթախումբը համարվում է տվյալ պաշտոնների ամենաբարձր ենթախումբը:

4. Ծառայության կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումները և դրանց ստորին ու վերին սահմաններն ու շնորհման կարգը սահմանում է վարչապետը:

5. Ծառայության հաստիքները կարող են համալրվել նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։