Գլուխ 10 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 31. Ծառայության ծառայողի արձակուրդի տեսակները
Հոդված 31. Ծառայության ծառայողի արձակուրդի տեսակները
1. Ծառայության ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են՝
1) ամենամյա նվազագույն արձակուրդ.
2) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
3) ուսումնական արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) հղիության և ծննդաբերության արձակուրդ:
2. Ծառայության կին ծառայողներին տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերում և 2-րդ մասում նշված արձակուրդները ծառայողի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդում չեն հաշվվում:
4. Ծառայության ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է վարչապետը: