Գլուխ 2 · ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 4. Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները
Հոդված 4. Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները
1. Արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պաշտպանելու, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնիության, արտաքին հետախուզական գործունեության աղբյուրների անվտանգության անվերապահ ապահովման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա: