Հոդված 20. Ծառայության ծառայողների ատեստավորումը և վերապատրաստումը
Հոդված 20. Ծառայության ծառայողների ատեստավորումը և վերապատրաստումը
1. Ծառայության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով անցկացվում է ատեստավորում, որի կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:
2. Ատեստավորում անցկացնելու համար Ծառայության պետի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
3. Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթների շրջանակը սահմանում է վարչապետը:
4. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման նպատակով Ծառայության ծառայողները վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցում են վերապատրաստումների: