Գլուխ 3 · ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 9. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
Հոդված 9. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն՝
1) Ծառայությունը.
2) պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ոլորտներում.
3) Ազգային անվտանգության ծառայության հետախուզության ստորաբաժանումը:
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից: