Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-29-ից մինչև 2026-06-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ

Հոդված 19. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2026-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 19. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակելը

1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

2. Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

3. Ծառայության ծառայողների բարձրագույն խմբի՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված, ինչպես նաև գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնների նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը:

4. Սույն հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից միաժամանակ կարող է շնորհվել տվյալ պաշտոնին համապատասխան կոչում, եթե տվյալ անձը չունի նախատեսված կոչումից բարձր կոչում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։