Հոդված 9
Հոդված 9.
Հավատարմագրման խորհուրդը
1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմվում է 9 անդամից և ձևավորվում երեք շահագրգիռ կողմերից`
1) 4 պետական կառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից.
2) 2 հավատարմագրված ՀԳՄ-ների ներկայացուցիչներից.
3) 3 հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
2. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
8. Խորհուրդը`
1) մշակում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ.
2) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան ծրագրի և հավատարմագրման գործունեության անկողմնակալության վրա ազդող ռիսկերի վերաբերյալ.
3) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
6) Հավատարմագրման ազգային մարմնին խորհրդատվություն է տրամադրում հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման հարցերով.
7) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով և սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը.
8) (կետն ուժը կորցրել է 24.05.23 ՀՕ-178-Ն)
9) իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմնի հաստատած գործունեության կարգով Խորհրդին վերապահված այլ գործառույթներ:
(9-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-43-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)