Հոդված 10. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը
Հոդված 10. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը
1. Ազդարարը, սույն օրենքին համապատասխան, ունի պաշտպանության իրավունք: Ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:
2. Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:
2.1. Ազդարարն ունի Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն և իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք:
3․ Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը և անհրաժեշտության դեպքում դիմել Ոստիկանություն՝ ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար:
3.1. Ազդարարն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից:
3.2. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում՝
1) ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.
2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.
3) ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.
4) իրականացնում է ազդարարի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված միջոցներով և կարգով.
5) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ ազդարարին տեղափոխում է այլ աշխատասենյակ, ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը և այլն:
3.3. Ազդարարը չի կարող ենթարկվել որևիցե պատասխանատվության ազդարարման համար, բացառությամբ եթե նրա արարքը պարունակում է հանցակազմ:
4. Յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առ ոչինչ է:
5. Ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:
(10-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-201-Ն, լրաց., խմբ. 07.12.22 ՀՕ-495-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-346-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)