Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 5. Ազդարարման ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ազդարարման ընթացակարգը

1․ Ներքին, արտաքին և հանրությանն ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-4․1-ին գլուխներով սահմանված կարգով:

1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված մարմիններն ստեղծում են ներքին ազդարարման ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը և ազդարարումների պատշաճ քննությունը։

2․ Ներքին և արտաքին ազդարարման դեպքերի հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ներքին և արտաքին ազդարարման ընթացակարգերը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին և արտաքին ազդարարման դեպքերի հաշվառման, ձևակերպման, ներքին և արտաքին ազդարարման ընթացակարգերի, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտն ընդունելու դեպքում իրավասու մարմինը պարտավոր է այն տեղադրել իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտը չընդունելու դեպքում կիրառելի է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 03.07.26 ՀՕ-346-Ն)

(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։